«Մաշան և արջը» կդառնա լիամետրաժ մուլտֆիլմ
«Մաշան և արջը» ռուսական հայտնի անիմացիոն շարքը կդառնա լիամետրաժ մուլտֆիլմի հիմքը: Այս մասին Variety- ին տված հարցազրույցում ասել է Animaccord ընկերության ղեկավար Կլաուս Թոմինգը:
Նրա խոսքով, լիամետրաժ մուլտֆիլմը նախատեսվում է թողարկել մինչ 2025 թվականը: Բացի այդ, կլինեն մուլտֆիլմի չորս լրացուցիչ դրվագներ, որոնցից յուրաքանչյուրը 22 րոպե: Դրանցում կներկայացվեն 12 նոր հերոսներ:
kulturomania.ru-ն գրում է, որ ընկերությունը նախատեսում է նաև ընդլայնել պատմությունների լսարանը և աշխարհագրությունը: Մասնավորապես, հայտնի է, որ հերոսները գնալու են քաղաքային միջավայր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները