Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն
Քիչ առաջ ՀՔԾ քննիչի կողմից ապօրինի ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը։
Նրա պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Գայանե Պապոյանը։
«Այս պահին շտապում եմ դեպի Եղեգնաձոր!!
Հ.Գ. Մնաց մի քանի ժամ!!»,- նշել է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետ թեկնածու Արթուր Վանեցյանն այսօր ավելի վաղ ահազանգել էր.
«Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ:
Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և ոչինչ չհայտնաբերելով՝ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ դաշինքի աջակիցներին այսօր և վաղը մեկուսացնելու հրահանգ ունեն»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ
- Արթուր Վանեցյանի ահազանգը. Ուժայինների կողմից տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան