Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 17 906 նոր դեպք
ՌԴ Օպերատիվ շտաբի փոխանցմամբ ՝ անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 17 906 նոր դեպք: Նոր տվյալները հրապարակել է «Գազետա ռու»-ն:
Վարակի նոր դեպքեր են գրանցվել հանրապետության բոլոր 85 մարզերում, դեպքերի 17,9% -ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ: Օրվա ընթացքում 466 հիվանդ մահացել է COVID-19-ից, 10 684 մարդ լիովին ապաքինվել է:
Համաճարակի ողջ ժամանակահատվածում ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 5,299,215 դեպք, մահացել է 128 911 դեպք, վերականգնվել է 4 861 343 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները