Քաղաքական 18:22 19/06/2021 Հայաստան

Ողջ բժշկական հանրությունը դատապարտում է այն, ինչ կատարվում է պորֆեսոր Չարչյանի հետ. բժիշկ Սամվել Սողոմոնյան

«Այսօր երևի Հայաստանի արդի պատմության մեջ առողջապահական հանրույթի հետ տեղի ունեցող ամենաաղաղակող իրավիճակներից մեկն է։ Ձերբակալվել է  շատ հարգարժան պրոֆեսոր Արմեն Չարչյանը»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց  լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար, բժիշկ Սամվել Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանների բողոքը մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը ձերբակալման որոշումն ապօրինի են որակում՝ նշելով, որ դրա հիմք հանդիսացած ձայնագրության մեջ Չարչյանի խոսքում որևէ հանցակազմ չկա։

Ս.Սողոմոնյանի գնահատմամբ, այսօր ինչ տեղի է ունենում պրոֆեսորի շուրջ, ունի երկու բաղադրիչ՝ իրավական և մարդկային-բարոյական։

«Ինչ վերաբերում է իրավական բեղադրիչին, ուզում եմ ասել, որ եթե որևէ անհայտ անձի կողմից արված ձայնագրություն տրամադրվում է իրավապահ մարմիններին, նրանց պարտավարությունն է փորձաքննության ենթարկել այդ ձայնագրությունը, հավաստիանալ, որ դրա մեջ ասվածը համապատասխանում է  Արմեն Չարչյանի ձայնին ու մոնտաժված չէ։ Միայն փորձաքննության պատասխանից հետո հնարավոր է  քրեական գործի հարուցում և սանկցիաներ։ Իմ տեղեկություններով, մինչ այս պահը չկան փորձաքննության արդյունքներ և չկա եզրակացություն, որ իրավունք կա կիրառելու այդ ձայնագրությունն որպես ապացույց։

Երկրորդ պատճառը. լավ, դիցուկ քրեական գործ եք հարուցվել Արմեն Չարչյանի հանդեպ, ինչո՞ւ եք ձերբակալում այդ մարդուն, ինչո՞ւ եք այդ հարգարժան պրոֆեսորին ձերբակալում։

Քրեական գործը հարուցեք, քրեական գործով համապատասխան ընթացակարգերով սահմանված ձեր գործողությունները արեք, ինչո՞ւ եք ազատությունից զրկում մի անձի, որը, գոնե իմ աչքի առաջ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, առ այսօր գիշեր-ցերեկ զինվոր է բուժել, մարդկանց կյանքեր է փրկել։ Մարդ, ում անմիջական համակարգմամբ ու կազմակերպմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժշկական թիմերը՝ ութ վիրաբուժական մասնագիտացված թիմեր, աշխատում էին հերթափոխով Արցախի զինվորական հոսպիտալներում, Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում  ու նման մարդուն այսօր ազատությունից զրկում են ակնհայտ ապօրինի ընթացակարգերով»,- ասաց բժիշկը։

Ս. Սողոմանյանի խոսքով, այսօր ազատությունից զրկված է մարդ, ով Հայաստանում վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկագիտական դպրոց է  հիմնել, մարդ, ով հազարավոր վիրահատություններ է  կատարել, հազարավոր պացիենտների կյանքի է  վերադարձրել, մարդ, ով տարիներ շարունակ կրթել ու մասնագիտական դաշտ է ճանապարհել մեծաքանակ բժիշկ-մասնագետներ, որոնք այսօր Հայաստանի օրդապեդիական-վնասվածքաբանական  դպրոցի կորիզն են կազմում։

«Նման մարդուն, ով օրեր առաջ սրտի վիրահատություն էր տարել՝ ստենդավորվել էր, շաքարային դիաբետ ուներ, ապօրինի ընթացակարգերով ազատությունից զրկել են, հիմա էլ փորձում են տանել կալանքի։

Ինչ տեղի է ունենում պրոֆեսոր Չարչյանի հետ, ով «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, ակնհայտորեն որակում եմ որպես քաղաքական հետապնդում, այլ որակում սրան  պարզապես հնարավոր չէ տալ։

Բոլորը պետք է հստակ գիտակցեն՝ այն, ինչ այսօր կատարվում է պրոֆեսոր Չարչյանի հետ, նրա շուրջ,  ուղղակիորեն հրահանգված է  երկրի վարչապետի  պաշտոնակատար Փաշինյանի կողմից»,- ասաց Ս. Սողոմոնյանը։

Նա նշեց, որ ողջ բժշկական հանրությունը դատապարտում է այն, ինչ կատարվում է պորֆեսոր Չարչյանի հետ, դրա վկայությունն է դատարանի դիմաց հավաքված բժիշկները, դրա ապացույցն է հարյուրավոր ստորագրությունները, որոնք այսօր կարճ ժամանակում հավաքվել են ի պաշտպանություն պրոֆեսոր Չարչյանի։

«Հույս ունեմ Հայաստանում արդարադատությունն իր խոսքը կասի, հույս եմ հայտնում ևս մեկ օր իշխող իշխանական ուժերն ամբողջությամբ չեն կարող իրենց կամքը թելադրել դատական համակարգին, այսօր արդարադատություն տեղի կունենա և քիչ անց կտեսնենք պրոֆեսորին ազատության մեջ»,- ասաց առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար, բժիշկ Սամվել Սողոմոնյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}