Սոֆյա Հովսեփյան. Տրանսպորտի փոխնախարար նշանակում մեկին, ով իր հայրական կազմակերպություններով ասֆալտ փռեց
ԱԺ պատգամավոր, նախկին իմքայալական Սոֆյա Հովսեփյանը, արձագանքելով հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությաւնը, գրել է.
«Սևանի հոգեբուժարանի տեսանյութը շա՞տ էր զիջում «Իզմիրյան» կենտրոնի ձայնագրությանը։ Ի՞նչ կա, որևէ մեկը դատվե՞լ է
Երկակի ստանդարտներով ապրող ժողովուրդը վաղը նույն կերպ ընտրություն կանի և կորոշի շատերի ապրելու իրավունքը։ Այ սա իմ ամենամեծ խնդիրն էր «Իմ քայլում», երբ նախորդին ասում էին թալանչի, կողքից իրենք աչք էին փակում իրենց կուսակցի թալանի վրա, երբ թալանչի էին ասում մարդկանց ու տրանսպորտի փոխնախարար նշանակում մեկին, ով սիրուն բոլոր կազմակերպություններին քցեց սև ցուցակ ու ինքն իր հայրական կազմակերպություններով ասֆալտ փռեց...
Որքա՞ն կռիվ տվեցի էս ստանդարտների դեմ, որո՞նք թշնամի հավաքեցի հանուն պետության շահի, գիտեմ ես և իրենք և այն մարդիկ ,ովքեր ուրացող չեն։
Լռության օր է, բարի առավոտ...»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպաններ. Վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը
- Ընտրությունների վերահսկման կոմիտե. Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում
- Մայր Աթոռ. Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, հորդորում ենք իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել նրան
- Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Գեղամ Մանուկյան
- Վահե Հակոբյանը ներկայացրեց, թե ով է Բադալյան Բագրատը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին