Հայաստանը «Սպուտնիկ-Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ-Վի» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։
Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 30000 անձի համար (30000 առաջին բաղադրիչ, 30000 երկրորդ բաղադրիչ):
ԱՆ-ն հիշեցնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:
«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Հանրապետությունում պատվաստումներն անվճար են և իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները