Քաղաքագետ. Եթե թիրախում «Պատիվ ունեմ»-ն է, կարելի է ենթադրել՝ ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ըստ Պատիվ Ունեմ դաշինքի հայտարարության, այդ դաշինքի անդամների հանդեպ զանգվածային տեռոր է սկսվել։ Ինչ է դա նշանակում։
Հայաստանում ընտրական տեխնոլոգիաներին լավագույնս հանրապետականներն են տիրապետում, ինչպես նաևամենաէֆեկտիվ վերահսկողությունն ունեն ընտրական տեղամասերում։ Եթե թիրախում իրենք են հայտնվել, ապա կարելի է ենթադրել, որ կառավարությունն ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել։ Նաև դրա համար են ուժայիններ կենտրոնացվել Երևանում։
Պարզ է դառնում, թե ինչ է նշանակում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը։ Չի բացառվում, որ ընտրություններից հետո հատուկ դրություն հայտարարվի ու իշխանությունն ուժային եղանակով պահվի»։
Հարակից հրապարակումներ`
- Սոս Հակոբյան. Հրավիրում ենք միջազգային դիտորդների ուշադրությունը «Պատիվ ունեմ»-ի նկատմամբ իրականացվող հետապնդումներին
- Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն
- Արսեն Բաբայան. Խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ
- Արթուր Վանեցյանի ահազանգը. Ուժայինների կողմից տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան