Ֆրանսիայում ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է պարետային ժամը խախտած 1.5 հազար երիտասարդի
Ֆրանսիայում ոստիկանությունը արցունքաբեր գազով է ցրել շուրջ 1,5 հազար մարդու, որոնք պարետային ժամի ընթացքում եկել էին անօրինական երեկույթի, արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ոստիկաններ: Associated Press-ի տարածած հաղորդագրությունը ներկայացրել է «Ինտերֆաքսը»:
Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի արևմտյան Ռեդոն քաղաքին հարակից դաշտում, որտեղ հարյուրավոր երիտասարդներ հավաքվել էին չարտոնված զվարճանքի երեկույթի: Ոստիկանությունը փորձել է ցրել երեկույթի մասնակիցներին, քանի որ երկրում դեռ պարետային ժամ կա: Դա անելու համար իրավապահներից ավելի քան յոթ ժամ է պահանջվել: Երեկույթի մասնակիցներն իրենց ագրեսիվ են պահել՝ պայթուցիկ խառնուրդներով շշեր և քարեր նետելով ոստիկանների ուղղությամբ:
Խնջույքի մասնակիցներից մեկը՝ 22-ամյա երիտասարդը, բախումների ընթացքում կորցրել է ձեռքը: Ենթադրաբար, նա գետնից վերցրել է մի առարկա, որը նույն պահին պայթել է:
Նրանց ցրելուն մասնակցել է շուրջ 400 ոստիկան, նրանցից երկուսը՝ հիվանդանոցում են:
Ֆրանսիայում պարետային ժամը, որը կորոնավիրուսի պատճառով ավելի քան ութ ամիս գործում է գիշերվա ժամին, չեղյալ է հայտարարվելու հունիսի 20-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները