Դատարանի Ավան նստավայրի դիմաց բողոքի ակցիա է. «Իշխանության վերջին խռխռոցներն են»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց բազամթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ ի նշան հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Արման Չարչյանի ձերբակալման դեմ իրենց բողոքի։
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանների բողոքը մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը ձերբակալման որոշումն ապօրինի են որակում՝ նշելով, որ դրա հիմք հանդիսացած ձայնագրության մեջ Չարչյանի խոսքում որևէ հանցակազմ չկա։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը, որ նույնպես դատարանի դիմաց է, News.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց՝ Արմեն Չարչյանի նման մարդիկ խանգարում են այս իշխանությանը, քանի որ նրանք կյանքեր են փրկում, իսկ այս իշխանությունը երեք տարվա ընթացքում միայն մարդկանց է սպանել, դա ․ինի համավարակից դեմ պայքարի տապակման, թե պատերազմի հետևանքով։
«Այս իշխանությունը, որի վերջին օրն է այսօր, Արմեն Չարչյանի պես մարդը հատկապես վտանգավար է, քանի որ դեմ է կանգնում իրենց սատանիստական նկրտումներին»,-ասաց նա։
Տիգրան Քոչարյանի խոսքով, «իշխանական բազմաթիվ խուլիգաներ մարդ ծեծելուց, նույնիսկ սպանելուց հետո ազատության մեջ են գտնվում, իսկ Արմեն Չարչյանի պես մարդուն պահելով անազատության մեջ՝ փորձում են ցույց տալ, որ բեսպրեսել է, իրենց դեմ խաղ չկա։ Իրենց դեմ շատ լավ էլ խաղ կա, երեկվա հանրահավաքն էլ ցույց տվեց, որ իշխանությունը սպառված է, իսկ այն, ինչ կատավում է այսօր, ուղղակի խռխռոցներ են»։
Նա հույս հայտնեց, որ Արմեն Չարչյանը շուտով ազատ կարձակվի ու կլինի վերջին քաղբանտարկյալն այս իշխանությունների օրոք։
Հարակից հրապարակումներ`
- «Իզմիրլյան» ԲԿ աշխատակազմ. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին
- Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Համբարձումյանը
- Էրիկ Ալեքսանյանը դատախազության հայտարարությունը բացարձակ սուտ է որակում
- Վարդևանյան. Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին
- «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու հարցով դատախազը դիմել է ԿԸՀ
- Պաշտպաններ. Վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը
- Ընտրությունների վերահսկման կոմիտե. Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան