Վերջին վեց ամիսների ընթացքում ռուսաստանցիների գրեթե կեսը կարդացել է մեկից հինգ գիրք
Վերջին վեց ամիսների ընթացքում ռուսաստանցիների գրեթե կեսը կարդացել է մեկից հինգ գիրք, իսկ 30 %-ը չի կարդացել ոչ մի գիրք: «ՌԻԱ նովոստի»-ն ներկայացրել է VTsIOM հարցման արդյունքները:
Նշվում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում ռուսաստանցիների 44%-ը կարդացել է մեկից հինգ գիրք, յուրաքանչյուր չորրորդ հարցվածը կարդացել է տասը և ավելի գիրք, իսկ 30 %-ը` ոչ մի հատ:
Ըստ VTsIOM-ի, 18-24 տարեկան երիտասարդների շրջանում (38 %) ավելի շատ «անկաշկանդ ընթերցողներ» կան, որոնք ավելի քան 10 գիրք են կարդացել և նրանք բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն ունեցող ռուսաստանցիներն են (31 %): Դրանք ներառում են 100-500 հազար բնակչություն ունեցող քաղաքների 29 %-ը, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի նման միլիոնների հասնող բնակիչներ ունեցող քաղաքների բնակիչների 28 %-ը, գումարած 60 և ավելի բարձր տարիքի ռուսները:
Վեց ամսում մեկից հինգ գիրք կարդացածների կեսից ավելին մոսկվացիներ և պետերբուրգցիներ են, ինչպես նաև մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքների՝ բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն ունեցող 25-34 տարեկան քաղաքացիները:
«Բացի այդ, նման ընթերցողները կեսից մի փոքր պակաս, մաս են կազմում 35-44 տարեկանների ակտիվ ինտերնետ օգտագործողների»,- նշել է VTsIOM- ը:
Ըստ աղբյուրի, «VTsIOM-Sputnik» համառուսական նախաձեռնության հարցումն անցկացվել է մայիսի 20-ին, որին մասնակցել են 18 տարեկան և բարձր 1,6 հազար ռուսաստանցիներ: