ՀՀ տարածքում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 08։00-ին Հայաստանում տարածքում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որը կշարունակվի ուղիղ 12 ժամը՝ մինչև 20։00-ն։
Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ։ Նախապես գրանացվել էր 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք, սակայն ավելի ուշ «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը հայտարարել էր, որ կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանել է հետևյալ կերպ.
1. «Արդար Հայաստան» կուսակցություն
2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
5. Ազատություն կուսակցություն
6. «Պատիվ ունեմ» դաշինք
7. Միասնական հայրենիք կուսակցություն
8. Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն
9. Լուսավոր Հայաստան կուսակցություն
10. Մեր տունը Հայաստանն է կուսակցություն
11. «Հանրապետություն» կուսակցություն
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն
13. Ազատ հայրենիք դաշինք
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
18. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն
20. Վերելք կուսակցություն
21. Ազատական կուսակցություն
22. «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցություն
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն
24. Հայաստան դաշինք
25. «Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական
կուսակցություն
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերի ցուցակներով պատգամավորության թեկնածու է առաջադրվել ավելի քան 2500 հոգի։
ՀՀ ոստիկանության՝ հունիսի 19-ին հրապարակած տվյալներով, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678, որից
- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 16563.
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 1479.
-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների ցուցակ ընդգրկված` 3186.
- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1505:
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ընտրությունների ընթացքին հետևելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԱՊՀ դիտորդական առաքելության, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԵԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ՌԴ հանրային պալատի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդները։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանաման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 49 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցների։ Հավատարմագրված ԶԼՄ-ների թվում առավել մեծ թիվ են կազմում ռուսական լրատվամիջոցները։ Ընտրությունների լուսաբանման համար Հայաստան են ժամանել նաև գերմանական, ֆրանսիական, իսրայելական, իսպանական, չինական, քրդական, էստոնական ԶԼՄ ներկայացուցիչները։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոս. Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները, հաշվեհարդարի կոչերը, բախումներ հրահրելը
- Ընտրությունները դիտարկելու են 8 միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ՀԿ-ներ
- Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
- Ավետիք Չալաբյան. Ես ընտրելու եմ մեր պետության փրկության հույսը
- Կոչ եմ անում ընտրել կյանքը, չընտրել վիժվածք, հողատուին, երանի՜ ծնված չլինեիր նիկոլոս դավաճան պյոս. Միքայել Մինասյան
- Էդգար Էլբակյան. Ո՞ւմ ընտրել՝ հանուն Քարվաճառի (փաստաթուղթ)
- «Հայոց Արծիվները» չի մասնակցի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին
- ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ստեղծվել է արագ արձագանքման ծառայություն
- Ինձ ամենաքիչն է հետաքրքրում, թե ով՝ ում է ընտրելու, ինձ հետաքրքրում է, թե ով՝ ինչ է ընտրելու. Լարիսա Ալավերդյան