ԱՊՀ առաքելությունը լուրջ խախտումներ չի արձանագրել Հայաստանի ընտրություններում
Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների քվեարկության առաջին 9 ժամվա ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական առաքելությունը լուրջ խախտումներ չի արձանագրել: Այդ մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին:
«Ընտրական գործընթացն ընթանում է բավականին հանգիստ, գործնական, մեր առաքելության դիտորդները չեն հայտնաբերել ինչ-որ դիտողություններ կամ էական թերություն», - ասել է Կոմարովսկին:
Նա նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ առաքելությունը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդների հետ, ովքեր նույնպես նշել են, որ իրենք լուրջ խախտումներ չեն հայտնաբերել: Կոմարովսկու խոսքով ՝ բացահայտված աննշան խախտումները կրել են տեխնիկական բնույթ՝ ընտրողի ինքնությունը նույնականացնելը, քվեաթերթիկներ տալը:
Նշենք, որ ընտրություններին մասնակցում է 25 կուսակցություն և դաշինք։ Ընտրատեղամասերը բացվել են երկրի ողջ տարածքում առավոտյան ժամը 8:00-ին և կփակվեն 20:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար․ 100-ից ավելի կարճատև դիտորդների թիմեր ենք տեղակայել բոլոր մարզերում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան