Ադրբեջանի ՊՆ․ Ղարաբաղում մասնագետները կատարում են ականապատ դաշտերի քարտեզների ամբողջական վերլուծություն
Դեռ վաղ է խոսել Հայաստանի կողմից փոխանցված Ակնայի տարածաշրջանի ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտության մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Անար Էյվազովը, գրում է Interfax.az-ը։
«Նախ և առաջ ուզում եմ նշել, որ այժմ մասնագետները կատարում են քարտեզների ամբողջական վերլուծություն: Միևնույն ժամանակ, տարածքում գործնական աշխատանքներ են տարվում: Հետևաբար, դեռ վաղ է խոսել ինչ-որ թվերի, այն մասին, թե քարտեզները համապատասխանում են ստանդարտներին: Եվ սա ոչ միայն Ակնայի տարածաշրջանի ականադաշտերի քարտեզի մասին է, այլ նաև բոլոր քարտեզների վերլուծության», - ասել է Էյվազովը:
ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ այս ուղղությամբ ձեռք բերված արդյունքները պարբերաբար կհրապարակվեն ժամանակի ընթացքում:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Բաքվին է հանձնել Ակնայի շրջանի ականապատ քարտեզները՝ 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների տեղակայման մասին, որի դիմաց Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց ընդամենը 15 ռազմագերի։
Այս փոխանակումն իրականացվել էր ԱՄՆ-ի ու Վրաստանի միջոցով, ինչպես հայտնեցին կառավարությունից։ Գերիները Հայաստան վերադարձան Վրաստանից Հայաստան ցամաքային սահմանով։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի և Ալիևի միջև կայացած երկխոսությունը փաստում է՝ գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով. ԱԳՆ
- Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին
- Ալիևն ասել է, որ ԱՄՆ-ն երաշխավորել է Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների իսկությունը
- ԵԽԽՎ զեկուցողը ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատումն ու Հայաստանի կողմից ականային քարտեզների հանձնումը
- ԵՄ-ն ողջունում է 15 հայ կալանավորվածների վերադարձն ու ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը․ Բորել
- Վանեցյան. Սարսափելի է, երբ գերիների հարցը շահարկվում է էժան փիարի համար
- Սերժ Սարգսյան. Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել
- Ալիևը լավ լուրերի է սպասում ականապատված տարածքների ինֆորմացիայի վերաբերյալ