Գորիսեցիների կարծիքի վրա որևէ մարդ չի կարող ազդել, մարդիկ կընտրեն այն, ինչը ճիշտն է. Առուշան Առուշանյան
«Հայաստան» դաշինքի անդամ, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը քվեարկել է հանուն արդար, ուժեղ Հայաստանի:
«Անկախ ամեն ինչի՝ գորիսեցիների կարծիք վրա որևէ մարդ չի կարող ազդել, մարդիկ կընտրեն այն, ինչը ճիշտն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ա. Առուշանյանի գնահատմամբ, Գորիսում, նաև Հայաստանի ողջ տարածքում «Հայաստան» դաշինքի հաղթելու շանսերը բարձր են. «Մարդիկ գիտակցում են վաղվա իրենց օրն ինչ է լինելու, բնականաբար, պետք է սատարեն այն կուսակցությանը, որ ունի ուժ, փորձ, հետևաբար համոզված եմ, որ մեր դաշինքը կհաղթի»:
Նրա համար ամենակարևորն այն է, որ վաղվա Հայաստանը լինի ուժեղ, արդար, տնտեսության մեջ լուրջ քայլեր ձեռնարկեն՝ այդպես կանխելով այն մեծ արտագաղթը, որ սկսվել է պատերազմից հետո:
«Համոզված եմ՝ կձեռնարկվեն այդ քայլերը և վաղվա մեր կյանքի որակը շատ ավելի լավը կլինի»,- ասաց Առուշան Առուշանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իրենք Սյունիքում ջախջախիչ պարտություն են տանելու․ Վահե Հակոբյան
- Ռոբերտ Քոչարյան. Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Սա է իմ ընտրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան