«Հայաստան» դաշինքի շտաբերում որոնում են քվեաթերթիկ տպելու սարք. Արամ Վարդևանյան
«Ամեն կերպ փորձում են պարալիզացնել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի գործունեությունը»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ հերիք չէ զեկուցագրի հիման վրա գնում են ու իբր խուզարկություն են կատարում, ի դեպ՝ որոնելով պարզապես քվեաթերթիկ տպելու սարք, այլ կերպ ասած «Հայաստան» դաշինքի շտաբերում փորձում են գտնել գործարան, քանի որ քվեաթերթիկները տպում են գործարաններում:
Ա. Վարդևանյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի անդամներին հենց հիմա Սյունիքի մարզի տարբեր քաղաքներից բերման են ենթարկում Երևան՝ զուտ իբր բացատրություն վերցնելու և անհապաղ կրկiն հետ վերադառնալու իրենց գործունեության վայր:
«Այլ կերպ ասած՝ պարզապես ուզում են մեկուսացնել մեր շտաբի անդամներին ընտրության օրը»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:
Արամ Վարդևանյանն ընդգծեց՝ նման խայտառակության վերաբերյալ ուղղակի ուզում է դիմել իրավապահ մարմիններին, հատկապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ այս իրավիճակը պետք է դադարեցվի, պետք է վերադառնալ օրինականության դաշտ:
Նրա գնահատմամբ, այս իրավիճակն աբսուրդ է:
Հարակից հրապարակումներ`
- News.am «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարների տներում խուզարկություններ են անցկացվում
- Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ. «Հայաստան» դաշինք