Արմեն Աշոտյան. Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանն ահազանգում է.
«Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված:
Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի հայտնեմ ևս մեկը:
Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են «քվեարկացնել» ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զին. գրքույկ, ինչը պարտադիր պայմաան է նման քվեարկության դեպքում:
Հանձնաժողովը թույլ չի տվել տվյալ մարդկանց քվեարկել:
Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ:
Այսպիսով փորձում են ապահովել նույն մարդկանց կողմից տարբեր տեղամասերում քվեարկության հնարավորություն՝ զինվորականների անվան տակ:
Հրավիրում եմ դիտորդների և զլմների ուշադրությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Դավթաշենում երկու դեպք է գրանցվել, երբ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դրել
- Աշոտյան. Մեհրաբի զորամասի նորանշանակ հրամանատարը զինծառայողներին ուղղորդում է վիժվածքին ընտրելու
- Աշոտյան. Ինչո՞ւ են վերջին երեք օրերին ընկել հենց «Պատիվ ունեմ» դաշինքի հետևից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին