Արշավիր Ղարամյանը՝ զինվորականներին. Սթափվեք, գժուկներ
Արցախի հերոս, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բոլոր այն խախտումները, որոնց մասին առավոտից տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից, իրականում փաստում են մեկ բանի մասին և վկայում՝ օտարածին, ապօրինի իշխանությունների հետագա ազգակործան ծրագրերը մինչև վերջ ցանկացած գնով իրականացնելու մղումը:
Շատ ցավալի է, որ այդ ընտրակեղծիքների, բռնությունների և ապօրինությունների «առաջամարտիկի» դերում հանդես են գալիս ԶՈՒ, Ոստիկանության, ԱԱԾ տարբեր «տրամաչափի» զինվորականներ և պաշտոնյաներ:
Դիմում եմ բոլոր ուսադիր կրող զինվորականներին և նրանց հավասարեցված անձանց մեր հարգարժան գեներալներից մեկի թևավոր դարձած խոսքով՝ «Սթափվեք, գժուկնե՛ր»:
Հիշեք՝ հեռու չէ Հայ ազգի հատուցման պահը և ահեղ դատաստանը ներքին և արտաքին թշնամիների նկատմամբ...»։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. ՔՊ-ականները քաշքշել են զոհվածի կնոջն ու հայհոյել. պատմում է վստահված անձը (Լրացվում է)
- Ժամը 12.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում
- Աշոտյան. Դավթաշենում երկու դեպք է գրանցվել, երբ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դրել
- Աշոտյան. Մեհրաբի զորամասի նորանշանակ հրամանատարը զինծառայողներին ուղղորդում է վիժվածքին ընտրելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին