
Պատասխանը ընդդիմությանն է, որը աններելի դանդաղում է. Արշավիր Ղարամյան
Արցախի ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է.
«Այս պահի համար ամենակարևորն է տեր կանգնել մեր ժողովրդի տված քվեներին։
Այն, որ ընտրություների անմիջապես ավարտից հետո, անկախ արդյունքներից, կոշտ ու դաժան փողոցային պայքար է սպասվում՝ ինձ համար միանշանակ պարզ է վաղուց:
Կարծում եմ՝ նույն կարծիքին են նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներն ու ղեկավարները:
Հաղթելու է նա, ով հենց այս պահից ճիշտ մարտավարություն է կիրառելու և զբաղեցնելու ռազմավարական ճիշտ ու գերիշխող դիրքեր:
Իշխող քաղաքական ուժն այդ առումով արդեն մի քանի օր առաջ կատարել է ճիշտ քայլ՝ հայտ ներկայացնելով զբաղեցրել է Երևանի Հանրապետության հրապարակը. պատասխանը ընդդիմությանն է, որը աններելի դանդաղում է...»: