Ուսումնասիրեք ձեզ տրված քվեաթերթիկները, թեկուզ աննկատ ավելորդ նշանառման պարագայում պահանջեք նորը. Գոհար Մելոյան
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.
«Հարգելի՛ քաղաքացի,
Եղի՛ր ուշադիր։
Ուսումնասիրի՛ր քեզ տրված քվեաթերթիկները, և դրանից անգամ մեկի վրա թեկուզ աննկատ ավելորդ նշանառման պարագայում պահանջիր քվեաթերթիկների նոր փաթեթ։
Իրազեկե՛ք ձեր ընկերներին, հարազատներին, բարեկամներին։
Հ. գ. Կրկին ահազանգում եմ՝ փաստարկված տեղեկատվություն է շրջանառվում, որ տեղամասային կենտրոններում քվեաթերթիկները դասավորելիս դիտավորությամբ հատուկ նշանառումներ են իրականացվել՝
.«6» համարակալմամբ «Պատիվ ունեմ» դաշինքի և
.«24» համարակալմամբ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա:
Ցանկացած իրավախախտում նկատելիս, կասկածելի իրավիճակի առերեսվելիս, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ 077111118 հեռախոսահամարով կամ ֆեյսբուքի միջոցով, կամ այլ եղանակով»:
Նշենք, որր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Սա կազմակերպված ընտրակեղծիք է
- «Անցանկալի» քաղաքական ուժերի քվեաթերթիկների դարձերեսին նշումներ կատարել գրիչով կամ մատիտով. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Վարդևանյան. «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան