Նրանք չամուսնացած այրիններ են մի սրիկայի, թշնամու ու դավաճանի պատճառով․ Էդգար Ղազարյան
Երկու օր առաջ քննություն էի ընդունում մեր համալսարանի երկրորդ կուրսի ուսանողներից:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ու շարունակել․
«Երիտասարդների մեծ մասը ծնվել են 2002 թվականին։ Մի խմբում 33 ուսանողներից 30-ն աղջիկ են, 3-ը տղա, մյուսում` 31-ից 28 աղջիկ, 3 տղա։ Կարծում եմ ժողովրդագրության մասնագետ պետք չի հասկանալու համար, թե ինչ ապագա է սպասվում այդ երիտասարդ օրիորդներից շատերին։ Երիտասարդները, որոնց հետ նրանք պետք է ընտանիք կազմեին, երջանկություն կերտեին, երեխաներ ունենային` զոհվել են պատերազմում:
Նրանք չամուսնացած այրիններ են մի սրիկայի, թշնամու ու դավաճանի պատճառով: Այսօրվա ընտրությունը ոչ այնքան ապագայի մասին է, որքան պատիժ` մեր երիտասարդներին խեղված ճակատագրեր պարգեւած դավաճաններին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան