Մենք քվեարկում ենք հանուն համերաշխության․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց թիվ 1/20 ընտրատեղամասում։
«Մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղը երկրում համերաշխությունը վերականգնելու համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Մարուքյանը։
«Մենք ասել ենք, որ վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է։ Ընտրությունները մեզ համար շանս են այս իրավիճակում այդ քայլը կատարել։ Մեծ հույս ունեմ, որ համերաշխության, հաշտության վերակագնումն այլընտրանք չի ունենալու մեզ համար ,քանի որ մարտահրավերները \ատ ավելի մեծ են, քան պատկերացնում ենք։ Մենք ուղղակի այլընտրանք չունենք։ Պետք է մեր փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնենք՝ հանուն ավելի մեծ ճշմարտության և արժեքի, որը մեր պետությունն է»,- հավելեց Մարուքյանը։
Անդրադառնալով քարզարշավի ընթացքին, նա նշեց, որ բարձր էր ատելության և բռնության քարոզչությունը։
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո սպասվող զարգացումներին, ապա «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն ասաց․
«Ունենք ծանուցումներ, որ երկու բևեռները վաղը պետք է ցույցեր անեն։ Կարծում եմ, որ ընտրատեղամասերում մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ դրա հնարավորությունը չի լինելու։ Գալու ենք այն գաղափարին, որ բոլորով նստենք մեկ սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն, միայն այս պարագայում կարող ենք այս իրավիճակից դուրս գալու ելք գտնել։ Առանձին վերցրած ոչ մի ուժ չունի հնարավորություն երկիրն այս վիճակից դուրս բերելու»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ տարածքում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
- Հունիսի 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմութունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը. Էդմոն Մարուքյան
- «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որը չարտագաղթելու պլան է ներկայացրել. Էդմոն Մարուքյան
- Այժմ ՀՀ-ում այլևս որևէ քաղաքական ուժ չի կարող համարվել ամբողջական ժողովրդի աջակցությունն ունեցող ուժ. Մարուքյան
- Այս ընտությունը նշակակվել է, որպեսզի մենք լուծում գտնենք, այլապես ավելի վատ է լինելու. Մարուքյան
- Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չի ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է չեղարկել. Մարուքյան
- «Լուսավոր Հայաստանը» կոնկրետ մրցակից է դառնում որոշ ուժերի համար. Անի Սամսոնյան
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան