
ՀԵՑ-ը հայտնել է հոսանքազրկման պատճառը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ:
«Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54»։
Ավելի վաղ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը հայտնել է հանրապետուոթյան մի շարք մարզերում համատարած հոսանքազրկումների մասին։