«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածելու հրապարակումների հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Երևանի տարբեր փողոցներում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
«Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։ Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ։
Քվեարկության եկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդադառնալով «Հայաստան» դաշինքի ու իր դեմ Երևանի փողոցներում տարածված թռուցիկների մասին հարցին, ասաց՝ դա առաջին հերթին այն օրենքի կոպիտ խախտում է։
«Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան կադրեր ցանցում, այն փաստը, որ մինչ այժմ հայտնաբերված չէ, թե ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ։ Եթե մեկ-երկու ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի, ապա մենք կհամարենք ու կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Սա է իմ ընտրությունը
- Հանցանքը փաստող տեսանյութում Սամվել Հակոբի Մարտիրոսյանին պատկանող մեքենան է
- Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ. «Հայաստան» դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին