Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների առաջնորդները լավ են հասկանում, որ հիմա արդեն գործելու իրենց հերթն է
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Հայաստանը կատարեց իր ընտրությունը։ Կասկած չունեմ, որ մեր ժողովուրդը մերժել է կապիտուլյանտի ու նրա դավաճանների թիմը։
Միանգամից ասեմ՝ խայտառակ ընտրություններ էին։ Նիկոլն ու իրանցքայլականները իսկապես «կյանքի ու մահու» կռիվ տվեցին։ Փչացրեցին ամեն ինչ։ Բայց ամենացավալին, իհարկե, մեր բանակի այս ողբալի վիճակն էր։ Զորքին այսպես նվաստացնելը պարզապես ստորության վերջին աստիճանն էր։ Դրա համար Ալիևը անկասկած դեռ շատ շնորհակալ կլինի էս կապիտուլյանտին։
Բայց… Եղածն եղած է։ Հայաստանի նոր՝ արժանապատիվ իշխանությունները այս հարցն էլ կշտկեն ապագայում։ Իսկ հիմա դեռ ավելի շտապ գործ կա՝ տեր կանգնել մեր ժողովրդի տված քվեներին։ Այս պահի համար սա ամենակարևորն է։
Վստահ եմ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների առաջնորդները լավ են հասկանում, որ հիմա արդեն գործելու իրենց հերթն է։ Պետք է այս պահից սկսած ցույց տան, որ ուժեղ և վստահելի առաջնորդներ են»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան