ՄԻՊ աշխատանքային խումբն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում
Հունիսի 20-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:
Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով:
Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։
Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:
Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`
Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,
Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189
Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116
Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116:
Հարակից հրապարակումներ`
- 1500 տեղամասային կենտրոններից իրականացվում է քվեարկության ընթացքի ուղիղ հեռարձակում. Տիգրան Մուկուչյան
- Ուսումնասիրեք ձեզ տրված քվեաթերթիկները, թեկուզ աննկատ ավելորդ նշանառման պարագայում պահանջեք նորը. Գոհար Մելոյան
- ՀՀ տարածքում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան