«ՌԻԱ Նովոստի»-ի հարցման արդյունքներով Հայաստանի ընտրությունների առաջատարը «Հայաստան» դաշինքն է
«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատարներն են։ Այս տվյալները ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության սոցիոլոգիական ծառայության անցկացրած հեռախոսային հարցման արդյունքներով են:
Հարցումն անցկացվել է 2021 թվականի հունիսի 6-ից 14-ը ընկած ժամանակահատվածում՝ նվիրված Հայաստանի բնակիչների նախընտրական նախասիրություններին: Հարցմանը մասնակցել է 992 մարդ։ Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,2%-ը:
Հարցման արդյունքներով, ընտրողների շրջանում առաջատարը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված «Հայաստան» դաշինքն է․ նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածքների 32 տոկոսը։ Հարցվածների 24%-ը պատրաստ է քվեարկել Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրել է 4%, «Պատիվ ունեմ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2-ական տոկոս, հարցվածների 10%-ը հայտարարել է, որ չի գնա ընտրությունների, իսկ հարցվածների 10%-ը դժվարացել է պատասխանել իրենց նախընտրությունների մասին հարցին: Հարցվածների մնացած 16%-ը առաջարկել է քվեարկելու իրենց տարբերակը:
Նշվում է, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2,583,823 մարդ:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և չորս դաշինք: Ընտրական օրենսդրությամբ կուսակցությունների մուտքի շեմը սահմանված է 4%, դաշինքների համար՝ 8%:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան