Սերժ Սարգսյան. Քվեարկեցի հանուն հզոր հայկական բանակի, մեր սահմանների անձեռնմխելիության
«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել»,- քվեարկելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծեց՝ քվեարկել է հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման:
Իրավախախտումների վերաբերյալ հարցերին ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց. «Ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին, ակնհայտ հրահանգավորմամբ լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն՝ անգամ անհասկանալի հրավերներ բաժիններ, առանց դատարանի որոշման անօրինական խուզարկություններ, անօրինական ձերբակալություններ, որոնք իրավական ակտերով հաստատվել են և այսպես շարունակ:
Առավոտից ուշադիր հետևում ենք իրադարձություններին, կարծում եմ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք, իսկ հիմնական հայտարարությունը կանենք քվեարկության ավարտից հետո»:
ՀՀ երրորդ նախագահի խոսքով, իրենց համար ամենագլխավոր խնդիրը պառակտված հասարակությանը միավորելն է, այլապես հնարավոր չէ որևէ բանի հասնել՝ ոչ անվտանգության, ոչ տնտեսական զարգացման:
Հարցին, թե «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորություն տեսնում եք, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե ընտրությունների արդյունքներից հետո դրա մասին կխոսի։
«Հիմա վաղ է խոսել դրա համար»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը:
Ինչպես ե՞ք տեսնում ապագան, եթե դարձյալ ընտրվի Նիկոլ Փաշինյանը հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց.
«Այդ դեպքում ապագա չկա»:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն «Հայրենիք» կուսկացության հետ հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքով:
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի»․ ԲՀԿ առաջնորդը բացառեց Փաշինյանի հետ կոալիցիան
- Իրենք Սյունիքում ջախջախիչ պարտություն են տանելու․ Վահե Հակոբյան
- Արթուր Վանեցյան. Քվեարկում եմ հանուն մեր ապահով Հայաստանի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի
- Ռոբերտ Քոչարյան. Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Սա է իմ ընտրությունը
- Վարչապետի թեկնածուներից առաջիննն իր քաղաքացիական պարտքը կատարեց Արա Զոհրաբյանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին