Վրաստանում արձանագրվել է «հնդկական» շտամի երկու նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է «հնդկական» շտամի երկու նոր դեպք: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղելիձեի խոսքով, երկուսն էլ հաստատվել են երեկ կեսօրին: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Դելտա» անունով հայտնի շտամը Վրաստանում հաստատվել է ընդհանուր առմամբ 20 մարդու մոտ:
«18 դեպքից հետո հաստատվել է ևս երկու դեպք, այսինքն՝ մենք ունենք ընդհանուր առմամբ 20 դեպք: Ինչպես գիտեք, Բրիտանիայում տևեց մոտ երկու-երեք ամիս, որպեսզի ամբողջովին փոխարիներ ավանդականը և ապա բրիտանական շտամը: «Հնդկական» շտամը կամ այլ շտամը չունի տարբերակիչ կլինիկական նշան: Միակ տարբերությունն այն է, որ «բրիտանական» և «հնդկական» շտամները համեմատաբար արագ են տարածվում», – ասել է Գամղրելիձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին