Քվեարկությունն ավարտվեց
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։ Ըստ օրենքի, ընտրական տեղամասերը փակվում են ժամը 20։00-ին, ինչին հետևեւոմ է ձայների հաշվարկը։
Մոտ մեկ ժամից կհայտարարվի ժամը 20։00-ի դրությամբ քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն։
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներն ամփոփվում և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը հրապարակվում է քվեարկության օրը ժամը 20։00-ից հետո։
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումն ավարտվում և արձանագրությունը հրապարակվում է մինչև հունիսի 21-ը, ժամը 8։00-ն։
Քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվում են, արձանագրությամբ վավերացվում են, պաշտոնապես հրապարակվում են մինչև հունիսի 21-ը ժամը 20։00-ն։
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի, ինչպես նաև արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել ընտրություններից մեկ օր անց՝ ժամը 12։00-18։00-ն և ընտրություններից երկու օր անց՝ ժամը 9։00-11։00-ն։
Քվեարկությանը մասնակցածների ցուցակների սկանավորումը սկսվում է հունիսի 21-ի ժամը 12։00-ից, ավարտվում հաջորդ օրը նույն ժամին։ Հրապարակվում են հունիսի 21-ին ժամը 12։00-ին։
Ընտրության արդյունքներն ամփոփվում են և դրանց արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է քվեարկությունից 7 օր անց։
Հուլիսի 4-ին ԿԸՀ-ն որոշում է ընդունում ԱԺ ընտրվելու կամ էլ ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- 40 տոկոսից բարձր մասնակցություն ունեն Երևանը, Սյունիքը, Վայոց Ձորն ու Տավուշը
- Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 26.82 տոկոսը
- Ընտրողներն առավել ակտիվ են Սյունիքում. Այստեղ քվեարկել է ընտրողների 15.74 տոկոսը