Գյուլբենկյան փողոցում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել
Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգեր են ստացվել։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր՝ Գյուլբենկյան փողոց մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանից կրակոցներ է արձակել օդ։
Ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հրացանը վերցվել է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Կատարվում է քննություն։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը
- Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցի գործով նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություն
- Ազատաշենում ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած կրակոցի դեպքով տրվել է քրգործ հարուցելու հանձնարարություն. Գոռ Աբրահամյան
- Հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն. Ոստիկանություն
- Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ