Արթուր Վանեցյան. Արդարությունը միշտ հաղթում է
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, արձագանքելով դաշինքի աջակիցների ազատ արձակմանը, գրում է.
«Արդարությունը միշտ հաղթում է։ Բան չմնաց, որ մեր մյուս ընկերները ևս լինեն ազատության մեջ»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ փաստաբան Բենիկ Գալստյանը գրել էր.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ արգելանքից ազատ արձակեց իմ պաշտպանյալներ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել էին Եղեգնաձոր քաղաքում»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակրի կալանավորման միջնորդությունը
- ՀՔԾ-ն արգելանքից ազատ է արձակել «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներին. փաստաբան
- Կեղծ ահազանգի պատրվակով ոստիկանությունը բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց. Արսեն Բաբայան
- Այսօր առավոտվանից լայնածավալ տեռոր է իրականացվում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչների վրա. Թեհմինա Վարդանյան
- Արթուր Վանեցյանի ահազանգը. Ուժայինների կողմից տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան