ՀԱՊԿ դիտորդները հրապարակել են Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ասված է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խմբի վերջնական եզրակացության մեջ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան», - ասված է ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում:
ՀԱՊԿ ԽՎ-ն նշում է, չնայած համաճարակային իրավիճակին, տեղամասերում ընտրողների մասնակցությունն անցել է առանց սահմանափակող միջոցների, որոնք պայմաններ ստեղծեցին քաղաքացիների կամքի լիարժեք արտահայտման համար, և ընտրողները լիովին հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց վերաբերմունքը կուսակցական ցուցակներից ընտրված պատգամավորների թեկնածուների նկատմամբ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցեցին 21 կուսակցություններ և չորս դաշինքներ:
Խորհրդարան անցնելու համար կուսակցությունը պետք է հավաքի ձայների 5%-ից ավելին, իսկ դաշինքը` ավելի քան 7%:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին