Այդ քայլերը ունեն մի նպատակ` խանգարել ընդդիմադիրների գործունեությունը ընտրության օրը. Դավիթ Հարությունյան
Երեկ, հունիսի 19-ին, ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի մի շարք աշխատակիցներ, այդ թվում` պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարում է, որ ձերբակալման որոշում կայացրած մարմինը գործել է բացարձակապես ապօրինի, իսկ Գոռ Սեդրակյանի պարագայում` ակնհայտորեն կատարել է ՀՀ քր.օր-ի 309 հոդվածով նախատեսված հանցանք:
«Աներկբա է, որ այդ քայլերը ունեն մի նպատակ` խանգարել հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ընդդիմադիրների գործունեությունը ընտրության օրը:
Բնական է, որ նշված ապօրինությունը բողոքարկվել է օրենքով սահմանված կարգով, սակայն դատական նիստին քննիչները չներկայացան, պատճառաբանելով զբաղված լինելը, թեև այդ քննչական խմբում ներգրավված է 7-8 քննիչ: Ավելին, նրանք միջնորդել են նիստը հետաձգել մինչև ժամը 23:00, նպատակ ունենալով մինչև քվեարկության ավարտը արհեստականորեն շարունակել արգելանքի տակ պահել շտաբի ներկայացուցիչներին:
Նշվածը մեկ անգամ ևս ապացուցում է, որ պարտված իշխանությունը ժողովրդական խոսքով «սկսել է ձեռքը գցել փրփուրներին»:
Գոհունակությամբ նշում ենք, որ չնայաց ճնշումների, դատարանը գտնվել է պատշաճ բարձրության վրա, տալով քննիչներին դատարան ներկայանալու մեկ ժամ ժամանակ»,-նշված է Դավիթ Հարությունյանի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունների օրինական ընթացքը խաթարող բոլոր անձինք պետք է չկասկածեն՝ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ. «Պատիվ ունեմ»
- Ստանում ենք ահազանգեր պաշտոնատար անձնանց կողմից ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ
- Որպես վեց երեխաների հայր, մանուկների ապագան տեսնում եմ ավելի լավ, զարգացած, անվտանգ հայրենիքում․ Տարոն Մարգարյան
- Կեղծ ահազանգի պատրվակով ոստիկանությունը բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց. Արսեն Բաբայան
- Արմեն Աշոտյան. Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված
- Սերժ Սարգսյան. Քվեարկեցի հանուն հզոր հայկական բանակի, մեր սահմանների անձեռնմխելիության
- Արթուր Վանեցյան. Քվեարկում եմ հանուն մեր ապահով Հայաստանի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի
- Աշոտյան. Դավթաշենում երկու դեպք է գրանցվել, երբ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դրել
- Աշոտյան. Մեհրաբի զորամասի նորանշանակ հրամանատարը զինծառայողներին ուղղորդում է վիժվածքին ընտրելու
- Արսեն Բաբայան. Խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին