Կրկին զգուշացնում եմ՝ նման որեւէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու․ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունում ասվում է․
«Այսօր առավոտյան տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և հեռացող իշխանության կողմից մշակվել էր հատուկ գործողության ծրագիր «Հայաստան» դաշինքի Սիսիանի նախընտրական շտաբերի գործունեությունը պարալիզացնելու նպատակով:
Չնայած այն հանգամանքին, որ այս դեպքով հայտարարությամբ հանդես էր եկել Մարդու իրավունքների պաշտպանը, անձամբ ես խոսել էի Սյունիքի մարզային և Սիսիանի ոստիկանապետերի հետ, բոլոր դեպքերում շտաբերից առնվազն մեկ անձի հարկադրաբար բերման են ենթարկում Երևան` առանց որևէ հիմքի, զուտ իբր բացատրություններ վերցնելու համար: Հատկանշական է, որ իրավապահներն ունեին բոլոր հիմքերը սպասելու մինչև 20:00, սակայն այս ապօրինության իրական նպատակը ուղղված էր հենց մինչև քվեարկության ավարտը` խափանել գործունեությունը:
Հրավիրում ենք դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը ստեղծված իրավիճակին»։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ այս պահը ոստիկանությունը նույնիսկ մեկ անձի բացահայտման կամ բերման ենթարկելու վերաբերյալ տվյալ չի ներկայացրել. Վարդևանյան
- «Հայաստան» դաշինքի շտաբերում որոնում են քվեաթերթիկ տպելու սարք. Արամ Վարդևանյան
- Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ. Վարդևանյան
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշման հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան
- Վարդևանյան. «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա