40 տոկոսից բարձր մասնակցություն ունեն Երևանը, Սյունիքը, Վայոց Ձորն ու Տավուշը
Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 859 հազար քաղաքացիներից ժամը 17։00-ի դրությամբ ընտրություն կատարել է 344 հազար 868-ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 40.15 տոկոսը։
Ընթացող ասուլիսում նման տվյալներ հրապարակեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացնելով մինչև ժամը 14-ը արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տեղեկատվություն։ Ըստ Սմբատյանի, տեղեկատվությունը ստացել են հեռախոսազանգերի միջոցով ընտրատեղամասերից, այն մուտքագրել են համակարգիչ ու ամփոփել։
Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117. 472 է, քվեարկել է 44.511 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 37.89 տոկոսը։
Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 223. 360 է, քվեարկել է 83.766 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 37.5 տոկոսը։
Արմավիրի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 235. 840 է, քվեարկել է 75. 035 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 31.82 տոկոսը։
Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 189. 527 է, քվեարկել է 70.836 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 37.38 տոկոսը։
Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 233.552 է, քվեարկել է 87.310 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 37.38 տոկոսը։
Կոտայքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 242.022 է, քվեարկել է 93.828 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 38.77 տոկոսը։
Շիրակի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 226.763 է, քվեարկել է 73.171 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 32.27 տոկոսը։
Սյունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109.726 է, քվեարկել է 51.353 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 46.83 տոկոսը։
Վայոց Ձորի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 46.620 է, քվեարկել է 19.888 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.66 տոկոսը։
Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109. 690 է, քվեարկել է 45 376 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 41.37 տոկոսը։
«Այսպիսով հանրապետությունում քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 593 հազար 572 քաղաքացիներից ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել են 989 հազար 972 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 38.17 տոկոսը»,- ասաց ԿԸՀ քարտուղարը։
Հիշեցնենք, որ ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմում էր 12.2 տոկոս, իսկ ժամը 14-ի դրությամբ՝ 26.82 տոկոս։
Նշենք, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցությունը ժամը 17։00-ի դրությամբ կազմում էր 39.54 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 26.82 տոկոսը
- Ինչպե՞ս են քվեարկում խոշոր քաղաքներում
- Ընտրողներն առավել ակտիվ են Սյունիքում. Այստեղ քվեարկել է ընտրողների 15.74 տոկոսը