Վարչապետի թեկնածուներից առաջիննն իր քաղաքացիական պարտքը կատարեց Արա Զոհրաբյանը
Արտահերթ ընտրությունների մասնակից քաղաքական 25 ուժերի վարչապետի թեկնածուներից առաջիննն իր քաղաքացիական պարտքը կատարեց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։ Նա եկել էր ընտանիքի անդամների հետ։
«Ցանկանում ենք, որպեսզի ձևավորվի ազգային իշխանություն, որովհետև ապազգային երևույթները, փորձը ցույց տվեց, որ մեր արժեհամակարգն ընկճեցին։ Պատերազմը վառ ապացույցն էր։ Մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններով ժողովուրդը կմերժի ապազգայինը։ Մեր ընտրվելու շանսերի հետ կապված՝ ընտրությունների արդյունքերը ցույց կտան, բայց ակնկալում ենք, որպեսզի ԱԺ-ում լինենք արժեհամակարգի պաշտպանները։ Անկախ նրանից, թե մեր ժողովուրդն այս կարճ ժամանակահատվածում կհասցնի մեզ վստահել իր քվեն, թե՝ ոչ, միևնույն է մենք մեր գործը շարունակելու ենք»,- քաղաքացիական իր պարտքը կատարելուց հետո լրագրողներին ասաց վարչապետի թեկնածուն։
Զոհրաբյանը նաև նշեց, որ ընդամենը երեկ է լրացել նորաստեղծ կուսակցության ստեղծման մեկ ամիսը։
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքում արձանագրված խնդիրներին, ապա նա նշեց․ «Միակ խնդիրը, որը կարող է առաջանալ, կազմակերպման ձևի մեջ՝ հերթերի մարդկային խցանումների իմաստով»․
Նա նաև նշեց, որ այս պահի դրությամբ դեռևս որևէ խախտման ահազանգ չի ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժել է «Զարթոնքի» հայցը, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ է հաստատել. Արա Զոհրաբյան
- ԿԸՀ-ն մերժել էր Զարթոնքի դիմումը․դատարանը քննելու է այն․ Արա Զոհրաբյան
- Թուրքի, ադրբեջանցու ներխուժման դիմաց խոսվում է «նախկին-ներկա» կեղծ օրակարգի մասին. Արա Զոհրաբյան
- Պետք է հասնել նրան, որ իշխանությունը փոխանցվի սահմանադրական ճանապարհով․ Արա Զոհրաբյան
- Պետք է ինքնակազմակերպվել․պետական իրավասու ինստիտուտներն այլևս չեն կարողանում մեզ պաշտպանել․ Արա Զոհրաբյան
- Արա Զոհրաբյան. Այսօր գրանցվեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը
- Գործադիր և օրենսդիր իշխանությունները թիրախավորել են դատական իշխանությանը. Արա Զոհրաբյան
- Մեր ջանքերն ուղղված են լինելու ազգային ինքնության ճգնաժամի հաղթահարմանը. Արա Զոհրաբյան
- Գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն է. Արա Զոհրաբյան
- Արա Զոհրաբյան. Մասնակցելու եմ փետրվարի 20-ի հանրահավաքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան