20.06.2021. Կորոնավիրուսի 60 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 3410 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 50 մարդ, գրանցվել է մահվան 3 դեպք: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224227 դեպք, որոնցից 216049-ն` առողջացած, 4498-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1095 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5393 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2585 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1149863 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 19.06.2021. Կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել, մահացել է չորս մարդ
- 18.06.2021. Կորոնավիրուսի 86 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է
- 17.06.2021. Կորոնավիրուսի 96 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է
- 16.06.2021. Կորոնավիրուսի 99 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է
- 15.06.2021. Կորոնավիրուսի 82 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է
- 14.06.2021. Կորոնավիրուսի 41 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները