Այսօր 8։00-ից մինչև 13։00-ի դրությամբ արդեն ստացել ենք 64 հաղորդում և ահազանգ.Էդգար Արսենյան
«Այսօր 8։00-ից մինչև13։00-ի դրությամբ արդեն ստացել ենք 64 հաղորդում և ահազանգ, որից 11-ը ԶԼՄ-ների, 28-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ են, այդ թվում նաև ՀՀ դատախազության թեժ գծից ստացվածը և երկուսը սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ են, իսկ 23-ը ոստիկանության աշխատակիցներից ստացված օպերատիվ տվյալները»,-ԿԸՀ-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Էդգար Արսենյանը։
Նրա խոսքով հաղորդումներից 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, մեկը՝ ընտրությունների ցուցակ կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու, հրապարակելու կարգը խախտելու դեպքի, 6-ը ընտրողների կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ, 16-ը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն և երկուսը քարոզչությանը մասնակցելու հարկադրելուն կամ խոչընդոտելուն։
Շարունակելով ներկայացնել խախտումների բնույթը՝ Էդգար Արսենյանը հայտնեց, որ 4 դեպք եղել է տեղամասի մուտքերի մոտ կամ նրա հարող տարածքներում բռնության գործադրման կամ սպառնալիքի դեպքի առթիվ, որոնցով արդեն հարուցվել է 1 քրեական գոծ և իրականացվում է նախաքննություն, իսկ 15-ը մեկից ավել անգամ, կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։ Եղել է նաև ընտրական քվեաթերթիկներ կամ քվերակության ծրարներ պատրաստելու, իրացնելու և ընտրությունների արդյունքները կեղծելու մեկական դեպք։
«Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդումները եղել են վերացական և ընդհանրական և ուղարկվել են ՀՀ ոստիկանություն դրանց ուղղությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով։ իսկ 26-ն ուղարկվել են հետաքննության և նախաքննության մարմիններ ՀՀ քրեական օրենսդրության 180 և 181 հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,-ասաց Էդգար Արսենյանը։
Գլխավոր դատախազության պաշտոնյան նաև հայտնեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածի համաձայն քվերակության գաղտնիությա իրավունի խախտմամբ ընտրության արդյունքների հայտնելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեաթերթիկը ստուգելը քվեարկության խցիկ մուտք գործելն ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը համարվում է հանցագործություն, որի համար նախատեսում է ազատազրկում ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով։
Նրա տեղեկցամաբ քվեաթեթիկը լուսանկարելը նույնպես պատժվում է 100-200 հազար դրամ տուգանքով։
«ԶԼՄ-ներում այսօր հրապարակված բոլոր դեպքերը Դատախազության կողմից արդեն իսկ ուղարկվել են քրեական օրենսգքրի 180 և 181 հոդվածների կարգով նյութերի պատրաստման գործընթաց սկսելու նպատակով, նույնն արվելու է նաև դատախազության ձեռքի տակ հայտնված նմանատիպ բոլոր մյուս նյութերի վերաբերյալ»,-հայտարարեց Էդգար Արսենյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան