Ահազանգ. ՔՊ-ականները քաշքշել են զոհվածի կնոջն ու հայհոյել. պատմում է վստահված անձը (Լրացվում է)
14:21
Կոտայքի մարզի 29/18 տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը մյուսներից երկար է, ծրարի մեջ չի մտնում:
12։55
2 ՔՊ-ականներ քաշքշել են զոհվածի կնոջն ու հայհոյել. ահազանգում է վստահված անձը։
12։42
Աբովյան քաղաքի, 29/20 ընտրատեղամասում, բերման է ենթարկվել մի աղջիկ, որը ՔՊ քվեաթերթիկը ունեցել է իր մոտ ի սկզբանե։
11։50
Սիսիանում շտաբերի խուզարկության օպերացիան աննախադեպ խայտառակություն է. «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ․
11։02
Ահազանգ. Դիլիջանի 38/8 ընտրատեղամաս, քաղաքացիական անձը զինվորներին ուղղորդում է դեպի տեղամաս և չի ներկայանում, թե ինքն ով է։ Այս մասին հայտնում է Թելեգրամի «Big Brother» նորաստեղծ ալիքը։
09։47
Գորիսի թիվ 34/3 և թիվ 34/10, նաև Խնձորեսկ բնակավայրի 34/13 ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում, որ սպաները ուղղորդում են զինվորներին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին՝ նշելով քվեաթերթիկի համարը: Այս մասին հազանգում է Para TV-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան