Հերոսից՝ դավաճան․ Փաշինյանը պայքարում է քաղաքական գոյատևման համար․ France-24
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունում էին որպես ազգային հերոս, երբ նա 2018-ին խաղաղ հեղափոխությամբ անցավ իշխանության գլուխ, բայց այժմ նա պայքարում է քաղաքական գոյատևման համար: Այս մասին գրում է France-24-ը։
Ինչպես գրում է կայքը, 46-ամյա «բարեփոխիչին» այժմ սպասվում է առանցքային փորձություն կիրակի օրվա արտահերթ խորհրդարանական ընտրություններում. քվեարկություն, որը նա կատարեց քաղաքական ճգնաժամը մեղմացնելու և իր մանդատը երկարացնելու հույսով:
Նշվում է, որ նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը Հայաստանին ստիպեց զիջել տարածքների մեծ մասը, ինչը դիտվում է որպես ազգային նվաստացում:
Նախագահը և բարձրաստիճան զինվորական հրամանատարները պահանջում էին, որ Փաշինյանը հեռանա իշխանությունից, և մարդիկ դուրս եկան փողոցային բողոքների:
Ագրեսիվ քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ասաց, որ ակնկալում է, որ իր կուսակցությունը կստանա ձայների 60 տոկոսը՝ մուրճ ճոճելով:
Հերոսից՝ դավաճան
Նշվում է, որ 2018-ին նրան գյուղերում դիմավորեցին որպես հերոս՝ առաջարկելով թարմ հաց և հատապտուղներ, երբ նա ղեկավարում էր բողոքի շարժումը: Նա հարյուրավոր կիլոմետրեր քայլեց ամբողջ երկրով մեկ, քնեց բաց տարածքում, և կանգնեց նստարանների վրա՝ ելույթ ունենալու համար:
Երեք տարի անց նա կորցրեց իր գրավչության մեծ մասը:
«Դավաճա՛ն, կապիտուլյանտը»՝ նախկին համակիրների կողմից պարբերաբար Փաշինյանին հասցված վիրավորանքների շարքում են:
«Փաշինյանը ամեն ինչ զիջեց թշնամուն, այդ մարդը պարտվող է, որը փչացրեց ամեն ինչ: Նա ձախողեց իր բոլոր խոստումները», - վերջերս համախոհներին ասաց նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Որոշ հարցումներ ցույց են տալիս, որ Փաշինյանի կուսակցությունը կողք-կողքի պայքարում է Քոչարյանի ընտրական բլոկի հետ: