Ռոբերտ Քոչարյան. Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Սա է իմ ընտրությունը
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված 7/3 ընտրական տեղամասում։
Նա քվեարկության էր եկել տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ միասին։ Ընտրատեղամասում նրանց դիմավորեցին ծափահարություններով, Բելլա Քոչարյանին էլ ծաղկեփունջ նվիրեցին։
«Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. սա է իմ ընտրությունը»,-քվեարկությունից հետո հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը՝ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. «Կասկածո՞ւմ եք»։
Անդադառնալով «Հայաստան» դաշինքի ու իր դեմ Երևանի փողոցներում տարածված թռուցիկներին` դաշինքի առաջնորդն ասաց, առաջին հերթին այն օրենքի կոպիտ խախտում է։
«Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան կադրեր ցանցում, այն փաստը, որ մինչ այժմ հայտնաբերված չէ, թե ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ։ Եթե մեկ-երկու ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի, ապա մենք կհամարենք ու կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Անդրադառնալով Արմեն Չարչյանի ձերբակալմանը՝ Ռոբերտ Քորարյանն աբսուրդ որակեց այն։
Ինչ վերաբերում է լռության օրը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին, «Հայաստան» դաշինքի առաջնորդը նշեց, բարեբախտաբար ԿԸՀ-ն արձագանքեց դրան։
«Կարծում եմ, սա ցույց է տալիս այս իշխանության դեմքը, որ որևէ հարգանք չունեն օրենքի նկատմամբ, չեն ունեցել անցած երեք տարիների ընթացքում և շարունակում են չունենալ նույնիսկ ընտրությունների օրը»,- ասաց նա՝ ձեռնպահ մնալով պատասխանել հետընտրական զարգացումների վերաբերյալ հարցին։
Հարակից հրապարակումներ`
- Մենք քվեարկում ենք հանուն համերաշխության․ Էդմոն Մարուքյան
- Վարչապետի թեկնածուներից առաջիննն իր քաղաքացիական պարտքը կատարեց Արա Զոհրաբյանը