Մենք պարտավոր ենք իմանալ այն ինֆորմացիաների աղբյուրները, որոնց հիման վրա խուզարկություններ են իրականացվել. Ռուբեն Մելիքյան
«Մենք ստացել ենք ահազանգ, որ երեկ գիշերը՝ 2-ից 3-ը ընկած ժամանակահատվածում ՔՊ-ի գրասենյակներից մեկը մտել է անձ, որը ստացել է տրցակը և որ՝ նա համարվում է մաքրուհի. Հակաքարոզչությանը մասնակցել են նաև պրոիշխանական կիսաքրեական խմբեր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ընտրությունների վերահսկման կոմիտեի նախագահ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով գիշերը Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացված հակաքարոզչության ակտին։
Նրա խոսքով՝ իշխող ուժի ուղղորդմամբ արդեն որերորդ դեպքն է գրանցվում, երբ ընդդիմադիր ուժի շտաբի անդամները կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք պարզապես բերման են ենթարկվում խուզարկություններ են իրականացվում շտաբերում և բնակարաններում, ինչը էական խոչընդոտ է ընդդիմադիր ուժերի գործունեության համար։
Նա հայտնեց, որ պրոիշխանական ուժերի ներկայացուցիչներից մեկի հայտարարության հիման վրա պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, որ դիտորդ էր ընտրական տեղամասում, մեկուսացրել են ընտրական գործընթացից, այն դեպքում, երբ ոստիկանը կարող էր տեղում բացատրություն վերցնել։
Անդրադառնալով Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ Սիսիանում ընդդիմադիր կուսակցության շտաբում իրականացրած քվեաթերթիկներ տպող սարք փնտրելու գործընթացին՝ Ռուբեն Մելիքյանը նշեց՝ որերորդ դեպքն է, որ խուզարկություն է իրականացվում ընդդիմադիր ուժերի շտաբերում և որոևէ բան չեն հայտնաբերվում։
«Մենք պարտավոր ենք իմանալ այն ինֆորմացիաների աղբյուրները, որոնց հիման վրա խուզարկություններ են իրականացվել և ոչինչ չեն հայտնաբերվել»,-ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի նախագահը և հավելեց, որ չի հիշում, որ նման ձևով խայտառակ միջամտություն լինի ընտրական պորցեսներին հենց ընտրությունների օրը։
Նա առանձնացրեց հատկապես Սյունիքի դեպքերը և պնդեց, որ հենց այնտեղ իշխանությունները նպատակ ունեն թվեր ապահովել իշխող քաղաքական ուժի համար։
Մելիքյանը խայտառակության բարձր կետ համարեց զինվորականների կողմից ուղղորդված քվեարկությունը և դրանով բացատրեց ընտրությունների նախաշեմին Մերաբի և Մեղրիի զորմասերի հրամանատարների փոփոխությունը, որը, ըստ նրա, խոսում է դրա քաղաքական նպատակի մասին։
Նա հայտնեց, որ ընդդիմադիր գլխավոր ուժերի քվեաթերթիկների խոտանի շատ դեպքեր կան, տարածված է հատկապես մեկը մյուսից երկար լինելու դեպքը։
«Շատ տարօրինակ է, որ 2021 թվականին բազմաթիվ ահազանգեր ենք ստանում ընտրացուցակներում մահացած մարդկանց հայտնաբերելու հետ կապված»,-ասաց Մելիքյանը և հավելեց, որ արդեն ստացել են 10-ից ավել ահազանգ, որ մահացած մարդիկ հայտնվել են ընտրացուկաներում, կա նաև նրանց անվան դիմաց մասնակցության ստորագրման դեպք։
Նա քաղաքացիներին կոչ արեց քվեարկելուց հետո հատուկ ուշադրություն դարձնել հրապարակվող ցուցակներին, և պարզել, թե որ մահացածի և ՀՀ-ից բացակայող քաղաքացու փոխարեն է քվեարկված։
Հարակից հրապարակումներ`
- Արդեն կարելի է խոսել լրջագույն խախտումների մասին. Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Մեծարգո Էդմոն, ո՞նց էղավ, որ ԲՀԿ-ին չտվեցիր ընդամենը մեկ ստորագրություն՝ Սահմանադրական կարգը փրկելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում