Տիգրան Աբրահամյան. Վերջին վճռական ժամն է
Անվտանգության հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Վերջին վճռական ժամն է։ Ովքեր դեռ ժամանակ չեն գտել, ալարել են, շոգից խուսափել են կամ պարզապես չեն կարևորել ընտրությունները, խնդրանքս է՝ պարզապես գնացեք ընտրատեղամասեր և ընտրություն կատարեք։
Յուրաքանչյուրիդ ձայնն առաջին հերթին կարևոր է երկրի համար, բոլորիս համար։
Մենք պարտավոր ենք երկիրը վերադարձնել իր բնականոն հեւն, իսկ մեր ժողովրդին արժանապատիվ խաղաղությամբ ապահովել։
Այս կարևոր առաքելության իրականացումը կախված է մեր քվեից։ Կատարեք ձեր ընտրությունը»։