Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին․Տիգրան Աբրահամյան
Ընտրական գործընթացի ամենակարևոր պահն է՝ հաշվարկը։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Անկասկած իշխանությունը փորձելու է վերջին ճիգերը գործադրել՝ նոր սադրանքների, սպառնալիքների, բռնությունների միջոցով իրավիճակ փոխելու, ընտրությունները վերջնական կեղծելու և իշխանություն պահելու համար։
Ամենավճռական փուլն ենք մտել, որտեղ ամեն ինչ կախված է սրանց դեմ իրական պայքար տանող թիմերի աշխատանքից։
Մեր ձայնը, քվեն մինչև վերջ պահելու ենք, թույլ չենք տալու մեզանից խլել մեր պատիվն ու երկիրն անվտանգ միջավայր վերադարձնելու մեր առաքելությունը։
Պետք է թիկունք կանգնել բոլոր այն անձանց, ովքեր առաջիկա ժամերին, ընտրատեղամասերում կանխելու են կապիտուլյանտների վերջին փորձերը՝ խժդժություններ հրահրելու, գործընթացը տապալելու և ծավալային ընտրախախտումների գնալուն։
Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին