«Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի»․ ԲՀԿ առաջնորդը բացառեց Փաշինյանի հետ կոալիցիան
«Քվեարկել եմ հանուն անվտանգ հայրենիքի, հզոր ու բարգավաճ Հայաստանի համար»,- այս մասին Առինջի 29/29 ընտրատեղամասում քվերարկելուց հետո լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Պատասխանելով հարցերին, նա նորից բացառեց Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։
Լրագրողի ճշտմանը, թե արդյո՞ք Խաչատուր Սուքիասյանը կարող է ամեն դեպքում ազդել նրա վրա՝ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հարցում, Ծառուկյանը ծիծաղեց և ասաց․
«Դու քո ասածին հավատո՞ւմ ես, Ծառուկյանի վրա ով կարա ազդի։ Ծառուկյանին տարան ձերբակալեցին, չկարողացան Ծառուկյանի վրա ազդել։ Դրանք անիմաստ, դատարկ խոսակցություններ են»։
Իսկ թե ինչպիսի Հայաստանում կարթնանք վաղը կամ արդյո՞ք կգոհացնեն Ծառուկյանին ընտրությունների արդյունքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հետևյալն ասաց․
«Այսօր ժողովուրդը քվեարկում է ում օգտին ցանկանում է։ Ընտրողներն են որոշում իրենց ապագան։ Ամեն մեկը ներկյայացրել է իր ծրագիրը, որոշողը ժողովուրդն է, ժողովրդի ցավը տանեմ, ոնց գտնում է նպատակահարմար,ում հետ հույս է կապում նրան էլ իր ձայնը տալու է»։
Հարակից հրապարակումներ`
- 3 մլրդ բերելու ենք, մեկ մլրդ-ը տալու ենք՝ ժողովրդի վարկերը փակենք․ Գագիկ Ծառուկյան
- Ինչ ասում եմ, իմ ասածին տեր եմ, ժողովուրդ․ Գագիկ Ծառուկյանը Լոռիում է
- Այսօր ունենք 650 հազար ընտանիք, բայց ունենք 2 մլն 187 վարկառու․ Գագիկ Ծառուկյան
- «Հրապարակ». Շշի Մելոն աշխատում է Ծառուկյանի դեմ՝ իշխանության համար
- «Մեր զինվորը ռուս զինվորի հետ պետք է ուս-ուսի կանգնած լինի սահմանին»․ Գագիկ Ծառուկյան
- Պետք է ծառը հատվի, նորը տնկվի, դա է զարգացումը․ Գագիկ Ծառուկյան
- Ծառուկյան. Ցանկացած խնդիր գիտեմ, լուծումն էլ գիտեմ
- «Հրապարակ». Ծառուկյանը վերջակետ դրեց. Մոսկվայից ազդակնե՞ր է ստացել
- Գագիկ Ծառուկյան. Բացառված է, որ միանամ «Իմ քայլ»-ի հետ
- «Հրապարակ». ԲՀԿ-ի նախընտրական ցուցակից դուրս մնացողներին Ծառուկյանը փոխանցել է՝ խուճապի չմատնվեն, անգործ ու անփող չեն մնա
- Էդգար Ղազարյան. ԱԺ լեգիտիմությունը կասկածի տակ է, Մարուքյանն ու Ծառուկյանը հանցավոր համաձայնության են գնացել
- Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար.Միքայել Մելքումյան
- Երբ պատերազմը սկսվեց, Ծառուկյանը բերդում էր ու 3 մլն դոլար ուղարկել է Արցախ. Գագիկ Ծառուկյան
- Մենք ենք գալու իշխանության, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին