Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 26.82 տոկոսը
Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 859 հազար քաղաքացիներից ժամը 14։00-ի դրությամբ ընտրություն կատարել է 251 հազար 504-ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 29.28 տոկոսը։ Հիշեցնենք, որ ժամը 11։00-ի դրությամբ մասնակցությունը Երևանում 13.99 տոկոս էր։
Ընթացող ասուլիսում նման տվյալներ հրապարակեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը՝ ներկյացնելով մինչև ժամը 14-ը արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տեղեկատվություն։ Այն ստացվել է էլեկտրոնային եղանակով։
Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117. 472 է, քվեարկել է 28.987 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 24.68 տոկոսը։ Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը 10.49 տոկոս էր։
Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 223. 360 է, քվեարկել է 58. 767 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.31 տոկոսը։ Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը 12.39 տոկոս էր։
Արմավիրի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 235. 840 է, քվեարկել է 51.536 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 21.85 տոկոսը։ Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը 9.96 տոկոս էր։
Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 189. 527 է, քվեարկել է 46 268 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.41 տոկոսը։ Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը 9.79 տոկոս էր։
Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 233.552 է, քվեարկել է 61.081 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.15 տոկոսը։ Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը 11.17 տոկոս էր։
Կոտայքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 242.022 է, քվեարկել է 66.645 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 27.54 տոկոսը։ Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը 12.54 տոկոս էր։
Շիրակի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 226.763 է, քվեարկել է 47.969 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 21.15 տոկոսը։ Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը 8.43 տոկոս էր։
Սյունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109.726 է, քվեարկել է 36.619 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 33.37 տոկոսը։ Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը եղել է 15.74 տոկոս։
Վայոց Ձորի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 46.620 է, քվեարկել է 13.568 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 29.1 տոկոսը։ Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը 12.22 տոկոս էր։
Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109. 690 է, քվեարկել է 32.682 կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 29.79 տոկոսը։ Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը 14.21 տոկոս էր։
«Այսպիսով հանրապետությունում քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 593 հազար 572 քաղաքացիներից ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել են 695 հազար 626 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.82 տոկոսը»,- ասաց ԿԸՀ անդամը։
Հիշեցնենք, որ ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմում էր 12.2 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս են քվեարկում խոշոր քաղաքներում
- Ընտրողներն առավել ակտիվ են Սյունիքում. Այստեղ քվեարկել է ընտրողների 15.74 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին