Աբովյանի թիվ 29/20 ընտրատեղամասում քվեաթերթիկը դուրս հանելու դեպքի առթոիվ քրգործ է հարուցվել
Աբովյան քաղաքում թիվ 29/20 ընտրատեղամասում մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ու ավելարել, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը:
«Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն:
Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ կրկին կոչ եմ անում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին՝ զերծ մնալ ընտրողի ազատ կամարտահայտման վրա ազդելու, նրան ուղղորդելու, նրա քվեարկությունը որևէ ձևով վերահսկելու և այդ նպատակով որևէ սխեմա կիրառելու փորձերից: Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու և պատասխանատվությունից խուսափել չի լինելու:
Ընտրողներին կոչ եմ անում չտրվել ներգործության միջոցների, իսկ իրենց նկատմամբ նման փորձերի դեպքում հայտնել իրավապահ մարմիններին»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը ժամը15։00-ի դրությամբ արդեն ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում
- Ժամը 12.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան