Ադրբեջանցի լրագրողը շատ է ցանկանում, որ այս ընտրություններում հաղթի իր գործընկերը․ Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, որն ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում, ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ադրբեջանցի լրագրողը շատ է ցանկանում, որ այս ընտրություններում հաղթի իր գործընկերը և հավատում է, որ «հայ ժողովուրդը չի քվեարկի Ռոբերտ Քոչարյանի պես կաշառք վերցնողին ու մարդասպանին»:
Կրկնեմ, սա ասում է ադրբեջանցի լրագրողը, ինչի հետ, ցավոք, համաձայն են շատ հայի անունով ու ազգանունով մարդիկ, որոնց դժվար է Հայ մարդ համարել:
Հ.Գ. Որակումներն ու տերմինները ձեզ ոչինչ չե՞ն հիշեցնում, կարո՞ղ եք հիշել այն մարդկանց, որոնք Հայաստանում վերջին 20 տարին այսպես էին խոսում նախագահ Քոչարյանի մասին:
Հ.Հ.Գ. Գտեք ձեր կողքին այս բառերն օգտագործող մարդկանց ու արեք համապատասխան հետևություններ:
ԿՐԵԼՈՒ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԱՋԱԿՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ»։
Ադրբեջանցի լրագրող Վալեհ Միլին սոցցանցում թեգել է Նիկոլ Փաշինյանին ու գրել․ «Ձեր հաղթանակը շատ կարևոր է տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղության ու հաշտեցման համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին