Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Զգուշացնում եմ պատկան մարմիններին՝ անհապաղ միջոց ձեռնարկել նման սրբապիղծներին բացահայտելու համար
Արցախի պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը
դիմում է իրավապահ մարմիններին ՔՊ քարոզչությամբ զբաղվող կին օգտատիրոջ կողմից որդու նկարն օգտագործելու փաստի առթիվ։
Նա գրում է.
«Խիստ դատապարտում եմ այն անձանց, ովքեր քաղաքական նկատառումներով շահարկում են որդուս բարի համբավն ու սրբապղծի նման տեղադրում են հերոս Ալբերտի նկարը:
Զգուշացնում եմ պատկան մարմիններին՝ անհապաղ միջոց ձեռնարկել նման սրբապիղծներին բացահայտելու և պատժելու օրենքի ողջ խստությամբ։
Հ.Գ
Այնքան տարածեք ,որ ամենա խուլ գյուղում տեսնեն ,ասել եմ չէ պատժելու եմ շատ խիստ»։
Հարակից հրապարակումներ`
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Այ սատկեք դուք՝ բոլոր պատասխանատուներդ
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Ու այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված
- Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Մեզ ներողություններ պետք չեն