Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ. Վարդևանյան
Դատարանը բավարարել է հայտնի բժիշկ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանի պաշտպանների բողոքը, նա կլինի ազատության մեջ։
«Դատավոր Շահվերդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը: Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանների բողոքին ներկայացրել, այն մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը ձերբակալման որոշումն ապօրինի էին որակել՝ նշելով, որ դրա հիմք հանդիսացած ձայնագրության մեջ Չարչյանի խոսքում որևէ հանցակազմ չկա։
«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաև պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու մեջ ինչի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի պաշտպան. Հիմա կա ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշման հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան
- Բոլորը, նաև ՀՔԾ քննիչները, գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է. Չարչյանի պաշտպան
- Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակվի ժամը 20։00-ին
- Ողջ բժշկական հանրությունը դատապարտում է այն, ինչ կատարվում է պորֆեսոր Չարչյանի հետ. բժիշկ Սամվել Սողոմոնյան
- «Իզմիրլյան» ԲԿ աշխատակազմ. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին
- Վարդևանյան. Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին
- «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու հարցով դատախազը դիմել է ԿԸՀ
- Պաշտպաններ. Վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը